Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ. ԱԳՆ
Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը։ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: