Մեկ շաբաթում Երևանում ծնվել է 470 երեխա
Օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 470 երեխա՝ 254 տղա, 216 աղջիկ: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 29673 քաղաքացի: