Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Քաղաքականություն

Կարեն Ավագյանի կողքին նստած Սեյրան Օհանյանը ումո՞վ էր հպարտանում

«Բազե» համահայկական հավաքի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ըստ որի ամենամյա հավաքի հիմնական նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, նրանց տալ ինքնադրսևորման հնարավորություն, մասնակիցների շրջանում սերմանել թիմային աշխատանքի և արդար մրցակցության ոգի։

Ի դեպ, «Համահայկական երիտասարդական հիմնադրամն» ամեն տարի պետական բյուջեից գումարներ է ստանում, ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն է և ամենակարևորը՝ որ այդ հիմնադրամը ղեկավարում է երիտասարդ հանրապետական, «Փուչիկ» մականունով Կարեն Ավագյանը, ով բանակում ծառայած չլինելով՝ փորձում պետական բյուջեի փողերի հաշվին ՀՀԿ-ի սիրով տոգորված ջահելներին հավաքել Ծաղկաձորում ու բացատրել թիմային աշխատանքի կարևորությունը:

Ասենք, Կարեն Ավագյանը պիտի սովորեցնի, թե, օրինակ, երբ թիմը պահանջում է ասել «Դոդի Գագո», ապա դա երբ պետք է հնչեցնել և որքան հուժկու, որ թիմը բավարարվի: Հետո պետք է Կարեն Ավագյանին ու բազեականներին այցելի նախարար Սեյրան Օհանյանը, նստի բանակում չծառայած, բայց բոլոր բարիքներից օգտվող Կարեն Ավագյանի կողքին ու ներկայացնի ապրիլյան քառօրյա պատերազմում զինծառայողների սխրանքների մասին, որի հիմնական հեղինակները նախարարի հաստատմամբ աղքատ ընտանիքների զավակներն են:

Հենց ապրիլյան պատերազմին հաջորդող օրերին էր, որ նախարարին հարց ուղղվեց, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ առաջնագծում անապահով ընտանիքների երեխաներն են, արդյոք կոռուպցիայի դրսևորում չէ՞ դա, նախարարը պատասխանեց. «Այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Կան օբյեկտիվ հանգամանքներ, որ մենք պետք է պարզաբանենք՝ հասարակությունն իմանա հետևյալը. ովքեր են կարողանում այսօր բարձրագույն կրթություն ստանալ, գիտական թեզեր ունենալ, ստանալ տարկետում, ասպիրանտուրա ընդունվել: Այդ իրականության մեջ, կարծում եմ, հիմնականում միջին և բարձր խավերի ընտանիքներից են, որ ընդունվում են բուհեր, նրանց մեծ մասը հետագայում լրացնում են սերժանտական կազմը, այս կամ այն մասնագիտությունները, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն զինված ուժերում»:

Այսինքն՝ սահմանին կանգնած և սխրանք կատարող զինվորը չի կարող կապ ունենալ «Բազեի» հետ, քանի որ նա սերում է աղքատ ընտանիքից, փոխարենն այդ զինվորի սխրանքը կներկայացվի Կարեն Ավագյանին ու մնացած բազեականներին, որոնց վրա այս օրերին ծախսվող գումարը հաստատ ավելի նպատակային կլիներ սահմանում: Ու քանի որ ապրիլը ոմանց համար հետևում է, ուրեմն պետք է զարկ տալ «Բազեին»՝ մոռանալով, որ պետական ռեսուրսները պետք է արդյունավետ ծախսել: Ապրիլյան պատերազմից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց չհավատալ պատվիրատու լրատվամիջոցներին, որոնք տարբեր սուտ, անհիմն տեղեկատվություններով մարդկանց գցում են այլ կարծիքների, մտքերի մեջ՝ պետական ռեսուրսներն անարդյունավետ ծախսելու առումով:

Հետաքրքիր է՝ ո՞րն է «Բազեի» համար գումարներ ծախսելու արդյունավետության տրամաբանությունը: Այն, որ «Բազեից» հեռու կանգնած աղքատ ընտանիքների տղաների սխրանքը ներկայացվի կամ ի ցույց դրվի, թե օրինակ ինչպես կարող է երիտասարդը չծառայել բանակում, բայց իշխանության հոգատար աչքը միշտ նրա վրա լինի, վկան՝ Կարեն Ավագյանը:

Newspress.am