Գնաց իմ լավ ընկեր Միքայելը Դանիելյանը. Լևոն Բարսեղյան
Այսօր՝ օգոստոսի 24-ին մահացել է Հելսինկյան ընկերակցության նախագահ, հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Այդ մասին տեղեկանում ենք Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումից.
«Գնաց իմ լավ ընկեր Միքայելը Դանիելյանը։ Շատ էր սիրում կյանքը, ով չհասկացավ նրան, հետո կհասկանա, կլինեն, որ չեն էլ հասկանա եւ նրա դեմ պարբերական ֆիզիկական ու մյուս հարձակումները կշարունակեն արդարացնել դեռ երկար ժամանակ։ Միկան կյանքն ապրեց մարդու իրավունքների իր անզիջում ընկալմամբ, աննահանջ կերպով պաշտպանեց ում կարողացավ եւ որքան կարողացավ։ Սիրում էր ծովն ու վիսկի՝ Բուրբոն…»: