Բրյանսկում երիտասարդ հայի են պատուհանից դուրս նետել
Օգոստոսի 21-ի առավոտյան ժամը 6-ին Բրյանսկում տներից մեկի պատուհանից երիտասարդ հայի են դուրս նետել: Այդ մասին տեղեկացնում է RusArmInfo-ն՝ հղում անելով Բրյանսկի լրատվական գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ մինչ այդ դեպքը երիտասարդը ծեծի է ենթարկվել: Տուժածը հոսպիտալացվել է և այժմ գտնվում է վերակենադանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում:
Իրավապահ մարմինները պարզում են կատարվածի հանգամանքները և որոնում են ականատեսներին: