«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը մետրոյով է երթևեկել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս Ծաղկաձորում մեկնարկած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատմել է, որ վերջերս Դավիթ Հարությունյանի հետ միասին «Բաղրամյան» կայարանից մետրոյով եկել են Հանրապետության հրապարակ, և իր գոհունակությունն է հայտնել մետրոպոլիտենի աշխատանքից` նշելով, որ վերջին տարիներին կատարված բարեփոխումները եղել են արդյունավետ՝ ավելի հարմարավետ դարձնելով տրանսպորտային այս միջոցը:
Սա անակնկալի է բերել հավաքվածներին, քանզի տեղյակ չեն եղել, որ վարչապետը մետրոյով էլ է երթևեկում:
Հիշեցնենք, որ վերջերս Սերժ Սարգսյանն էլ մետրոյով գնացել էր Սուքիասյանների «Ռոսիա Մոլի» բացմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում