Պերմյակովը դատապարտվեց ցմահ
Շիրակի մարզի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Գյումրիի ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովին, 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամին սպանելու մեղադրանքով:
Դատավոր Հարություն Մովսիսյանը հրապարակեց, որ դատարանը ձեռք բերված ապացույցների համադրելով միմյանց հետ, դրանց համակցությամբ հաստատված է համարում էր, որ Վալերի Պերմյակովը կատարել է իրեն առաջադրված մեղադրանքներով նախատեսված արարքները:
Հարկ է նկատել, որ դատավարությունը տեղի է ունեցել ռուսական բազայի տարածքում:
Մինչ այդ, նույն բազայում Պերմյակովին դատել էր նաև ռուսական դատարանը՝ ազատազրկելով 10 տարի ժամկետով:
Սպանությունից հետո Պերմյակովը չի հանձնվել հայ իրավապահներին և գտնվում է ռուսական բազայի տարածքում: