Գոռ Աղբալյանը հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական
«Հերակլեսի» ֆուտբոլիստ Գոռ Աղբալյանը հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական: Այդ մասին հայտնում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը:
Աղբալյանն ավելի վաղ հրավիրվել էր մինչև 21 տարեկանների ազգային հավաքական, սակայն հանդիպման չի մասնակցել:
Գոռը Հոլանդիայի առաջնության մեկնարկային 3 տուրի հանդիպումներին չի հայտավորվել: