Ռիչարդ Հարթունյանը նշանակվել է ԱՄՆ գլխավոր դատախազի խորհրդատվական կոմիտեի նախագահ
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռիչարդ Հարթունյանը նշանակվել է ԱՄՆ գլխավոր դատախազի խորհրդատվական կոմիտեի նախագահ
ԱՄՆ գլխավոր դատախազ-արդարադատության դեպարտամենտի ղեկավար Լորետա Լինչի հրամանով հայազգի Ռիչարդ Հարթունյանը նշանակվել է բարձրագույն խորհրդատվական կոմիտեի նախագահ, որի լիազորությունները չափազանց լայն են, իսկ պաշտոնը չափազանց ազդեցիկ։ Ի դեպ, ներկայիս գլխավոր դատախազ տիկին Լինչը նախկինում գլխավորել է հենց այս կոմիտեն։ 2009-ին Հարթունյանն Օբամայի կողմից նշանակվել էր Նյու Յորքի դատախազ։
Ի դեպ Հարթունյանն ԱՄՆ հայկական իրավաբանների ասոցիացիայի անդամ է, հայկական համայնքի կյանքում ակտիվ ներգրավված անձնավորություն։
Շնորհավորում եմ Ռիչարդին»։