«Իրավունք». Ո՞վ է վճարել Արմեն Մարտիրոսյանի մեկ մլն դրամ գրավը
«Իրավունք» թերթը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
Նուբարաշեն ՔԿՀ-ից ազատ արձակվեցիք 1 մլն դրամ գրավով։ Կան խոսակցություններ, որ գրավը վճարել է Ձեր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Լավ հարց տվեցիք, քանզի որոշ մարդկանց դա հետաքրքրում է։ Գրավը տվել է ընկերներիցս մեկը, այսպես ասած պարտք է տվել, անտոկոս վարկ՝ որպես ընկերական օգնություն։
Բայց ճիշտ չէր լինի, եթե գրավը վճարեր Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ ինչպես Դուք եք հայտարարել ձեր և մյուս գործընկերների ձերբակալությունը քաղաքական է։
Րաֆֆի Հովհաննիսյանին շնորհակալ եմ։ Նա եւ իր կինը՝ Արմինե Հովհաննիսյանը, օժանդակել են, երբ ազատազրկված եմ եղել։ Րաֆֆի Հովհաննիսյանի օգնության կարիքը գրավի վճարման համար չի եղել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում