«Հրապարակ». ՊՊԾ գնդի գրավումից հետո ոստիկանության բաժիններում փոխվել է քաղաքացիների հետ շփման կարգը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Որոշ տեղեկություններով՝ Հայաստանում գործող միջազգային կառույցները մի քանի տասնյակ տեսագրությունների կրկնօրինակներ են ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին՝ Խորենացու և Սարի թաղի ցույցերի ժամանակ ցուցարարների դեմ կիրառված բռնությունների վերաբերյալ, և պահանջել են պատժել մասնակից ու պատասխանատու ոստիկաններին ու պաշտոնյաներին:
Իրավապահ մարմինները մանրամասն ուսումնասիրում են այդ տեսագրությունները: Փաստ է նաեւ, որ մինչ այժմ որեւէ բարձրաստիճան ոստիկան ՀՔԾ-ում քննվող գործով ներգրավված չէ որպես մեղադրյալ:
Մինչ այդ ՊՊԾ գնդի գրավումից հետո ոստիկանության բաժիններում փոխվել է քաղաքացիների հետ շփման կարգը: Մեր աղբյուրները հայտնում են, որ, օրինակ, Կենտրոնի քննչական բաժնում քաղաքացիներին այժմ դիմավորում են հրացանակիր ոստիկանները և ներս չեն թողնում, իսկ ոստիկանության դռների ճաղավանդակները փակ են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում