ԲՀԿ-ն կմասնակցի Կապանի քաղաքապետի ընտրություններին
ԲՀԿ-ն կմասնակցի Կապանի քաղաքապետի ընտրություններին: Այդ մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ տեղեկացրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«Ինչպես և հայտարարվել էր, մենք մասնակցելու ենք աշնանը նախատեսված ՏԻՄ ընտրություններին:
Հանրապետության խոշորագույն 2-րդ և 3-րդ քաղաքներին և մի շարք համայնքներին զուգահեռ մասնակցելու ենք նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքում սպասվող քաղաքապետի ընտրություններին:
Այսօր այս մասին որոշում կայացրեց Կապանի ԲՀԿ տարածքային կառույցը, որը քաղաքապետի ԲՀԿ թեկնածու հաստատեց Արթուր Մարտիրոսյան:
Մարդ, ով մեծ հարգանք է վայելում հարազատ քաղաքում, մասնակցել է Արցախի ազատագրմանը, երկար տարիներ ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Մենք վստահ ենք, որ տեղային աշխատանքով հնարավոր է փոփոխությունների մեկնարկ տալ: Հնարավոր է և պետք է սկսել:
Իսկ այդպիսի համայնքները շատ են:
Մեր յուրաքանչյուր որոշման, ինչպես նաև կուսակցության այլ համայնքներում մասնակցության մասին կտեղեկացնեմ շուտով:
Սկսե՛նք Կապանից»,- գրել է պատգամավորը: