Ինչպես և ինչ նպատակի համար են ծախսվում կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցված գումարները (տեսանյութ)
Ինչպես և ինչ նպատակի համար են ծախսվում ապրիլյան պատերազմի օրերին կառավարության բացած հատուկ հաշվեհամարին փոխանցված գումարները: Արդյոք ծախսերը նպատակային են: Կառավարությունը խոստացել էր, որ ծախսերը լինելու են թափանցիկ, արդյունքները՝ տեսանելի և շոշափելի: Գաղտնիության տարրը հաշվի առնելով՝ կատարվածը հասարակության լայն շերտերին ներկայացնելը ողջամիտ չէր լինի: Կառավարությունն ընտրել է միջինը. աշխատանքներին մանրամասն ծանոթանալու հնարավորություն է ստեղծել գործիչների մի խմբի համար, որի անդամները հաստատ շահագրգռված չէին լինի լռել չարաշահումների մասին, եթե այդպիսիք նկատեին: Օրերս, խումբն առաջնագծում է եղել և կատարված աշխատանքները գնահատել՝ Արաքսից մինչև Թալիշ: