Պաշտոնանկություն՝ վարչապետի որոշմամբ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ օգոստոսի 16-ին պաշտոնից ազատվել է «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գեորգի Խաչատրյանը:
Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 447-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝ Գեորգի Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»: