Վրաստանում կանխվել է «Ռուսաստան-Հայաստան» գազատարի պայթեցումը. 5 մարդ ձերբակալվել է
Վրաստանում 5 մարդ է ձերբակալվել «Ռուսաստան-Հայաստան» գազատարի վրացական հատվածում պայթեցման փորձ իրականացնելու համար համար: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը:
Ինչպես փոխանցել են Վրաստանի պետանվտանգության ծառայությունից, հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները պատրաստվում էին պայթեցնել «Ռուսաստան-Հայաստան» գազատարը Արագվի գետի մոտ:
Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում: