Չարենցի կամարի մոտ ավտոբուսը արգելափակվել է հողի մեջ. կա շրջվելու վտանգ
Հայաստանի ԱԻՆ-ում օգոստոսի 21-ին, ժամը 16.15-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում՝ Չարենցի կամարի մոտակայքում, ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել հողի մեջ, առկա է կողաշրջման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում «Isuzu» մակնիշի 52D89010Iran համարանիշի ավտոբուսը (վարորդ՝ Ու. Դ.) արգելափակվել է հողի շերտում:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոբուսը դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: