Վանաձորում մեքենայի գազի բալոնից արտահոսք է եղել
Օգոստոսի 20-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի թիվ 1 շենքի բակում «Վոլգա» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները փակել են «ԳԱԶ 31105» մակնիշի 33SV475 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Ա.) գազի բալոնի փականը: