Անդրիաս Ղուկասյանն ուղերձով դիմել է Վարուժան Ավետիսյանին ու Պավլիկ Մանուկյանին
Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանը կշարունակի հացադուլը: Այդ մասին իր ուղերձի մեջ նշել է նա՝ դիմելով Վարուժան Ավետիսյանին, Պավլիկ Մանուկյանին, Դավիթ Սանասարյանին և մյուսներին:
«Շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերի համար, սակայն գտնում եմ, որ անհրաժեշտ է շարունակել հացադուլը, ժողովուրդը պետք է շարունակի պայքարը»,- ասված է ուղերձում:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ: Վերջինս կալանավորված է: