«Հրապարակ». «Որ նշեմ, շուտ կմեռնեմ». Այսօր լրանում է Առաքել Մովսիսյանի 50-ամյակը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր՝ օգոստոսի 20-ին, լրանում է Աժ պատգամավոր, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի 50-ամյակը, սակայն ծննդյան տոնակատարությունը կկայանա օգոստոսի 21-ին՝ «Օջախ» ռեստորանում։ Թեպետ տեղեկություններ կան, որ հյուրերի ցանկում են պատգամավորներ և բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, Շմայսը մեր լրագրողին ասել է, որ ինքն իր ընկերներով է ծնունդը նշելու, առանձնահատուկ չի նշելու։ «Որ նշեմ, շուտ կմեռնեմ»,- իբր հումոր է արել նա։ Հայտնի աստղիկների էլ չի հրավիրելու. «էդքան փող չունեմ»։ Սերժ Սարգսյանն էլ ներկա չի գտնվի, նա դեռ Ռիո դե Ժանեյրոյում է՝ այժմ արդեն «արձակուրդի» շրջանակներում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։