Թբիլիսյան խճուղում բախվել են «ԳԱԶել»-ի և «ՎԱԶ-2106»-ը. կան տուժածներ
Օգոստոսի 19-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել են «ԳԱԶել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: