«Միայնակ գայլն» առաջադրվեց Ծաղկահովիտի գյուղապետի պաշտոնում
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», առաջադրվեց Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետի պաշտոնում: Այդ մասին քիչ առաջ հայտնել է Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը: