Դավիթ Սանասարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Վերաքննիչ քրեական դատարանը «Ժառանգություն» կուսակցության խոսնակ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սանսարյանի փաստաբանը՝ Ռոբերտ Ռևազյանը՝ նշելով, որ դատարանը գրավի չափը սահմանել է 1.5 մլն ՀՀ դրամ:
Ռևազյանը հավելեց, որ որոշումը քրեակատարողական հիմնարկ ներկայացնելուց հետո իր պաշտպանյալն ազատ կարձակվի: