Աշխարհահռչակ ռեփեր The Game-ը շնորհավորել է Արթուր Ալեքսանյանին և Միհրան Հարությունյանին (լուսանկար)
Աշխարհահռչակ ռեփեր The Game-ն Ինսթագրամի իր էջում հրապարակել է Օլիմպիական ոսկի նվաճած ըմբիշ Արթուր Ալեքսանյանի լուսանկարը և շնորհավորել վաստակած ոսկու կապակցությամբ:
«Կյանքի վերջին 10 տարում բնակվում եմ քաղաքում՝ Գլենդեյլում, որտեղ շատ-շատ են հայերը: Շատ լավ հայ ընկերներ ունեմ: Շնորհավորում եմ Արթուր Ալեքսանյանին Հայաստանին վերջին 20 տարում առաջին ոսկե մեդալը բերելու առթիվ:
Շնորհավորում եմ նաև Միհրան Հարությունյանին իր գործադրած ջանքերի ու արծաթե մեդալու նվաճելու կապակցությամբ: Չնայած, որ նրա հանդեպ անարդար վարվեցին ու չթողեցին ոսկե մեդալ նվաճել: Շնորհավորում եմ երկուսիդ էլ: Դուք, տղանե՛ր, և ձեր հայրենիքն արժանի են դրան»,- գրել է The Game-ը:
