ԲՀԿ-ական թեկնածուն կհանի թեկնածությունը, եթե Արարատ Խանդոյանն առաջադրվի. ԲՀԿ խոսնակ
ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ Արարատ Խանդոյանի՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրվելու վերաբերյալ:
««Սասնա Ծռերից» ազատամարտիկ Արարատ Խանդոյանը մեկուսարանից հայտարարություն էր տարածել, որ ցանկություն ունի առաջադրվելու սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում կայանալիք համայնքապետի ընտրություններին։ Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է նաեւ ԲՀԿ անդամ, Ծաղկահովիտի ԲՀԿ կառույցի պատասխանատու Աշոտ Հակոբյանը։ Քիչ առաջ ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանը տեղեկացրեց, որ եթե Արարատ Խանդոյանն առաջադրվի Ծաղկահովիտում կայանալիք համայնքապետի ընտրություններում, ապա ինքը իր թեկնածությունը կհանի։ Առաջադրումների ժամկետն ավարտվում է այսօր ժամը 18.00-ին»։