Ապրիլյան զոհերի հարազատները հրաժարվեցին պետական աջակցությունից և սկսեցին գերեզմանների կառուցումը. Galatv.am (տեսանյութ)
Սպրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի զինծառայողների ծնողներն այսօր, հրաժարվելով պետական միջամտությունից, աջակցությունից, սկսեցին գերեզմանների բետոնալցման աշխատանքները: Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի հերոսների մարմիններն ամփոփված են «Շիրակ» գերեզմանոցում գտնվող Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզման-պանթեոնում: Այդ մասին գրում է Galatv.am-ը:
Զինծառայողների ծնողները հայտարարեցին, որ այլևս չեն սպասելու իշխանությունների խոստումներին, որովհետև ավելի քան 4 ամիս շարունակ սպասել են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում