Բակո Սահակյանն ընդունել է Հրանտ Մարգարյանին և Արմեն Ռուստամյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 18-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանին:
Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը և ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, արծարծվել են Արցախի հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: