Պավել Մանուկյանին կվիրահատեն
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանին վաղը՝ օգոստոսի 19-ին, Դատապարտյալների հիվանդանոցում կվիրահատեն։ Բժշկական կենտրոնի ղեկավարը հավաստիացրել է, որ այնտեղ կան բոլոր պայմանները վիրահատությունն անելու համար։ Սակայն Պավել Մանուկյանի պաշտպանը դեմ է, որ վիրահատությունն անեն դատապարտյալների հիվանդանոցում:
Այս մասին ասաց պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, ով նաև նշեց՝ դատարանը բավարարել է Պավել Մանուկյանի որդու՝ Արամի՝ դատարանում լինելու միջնորդությունը, և դատական նիստը տեղի կունենա երեքշաբթի օրը. «Արամ Մանուկյանն անբասիր անուն ունի, նա հայրենասեր տղա է։ Նա չի կարող փախնել, երբ իր անձնագիրը նախաքննական մարմինի մոտ է, դա բացառվում է։ Դրա համար մենք պահանջելու ենք, որպեսզի կալանքը փոխվի»։