Մահացել է Գարեգին Չուգասզյանի մայրը
Մահացել է «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանի մայրը՝ Վեներա Մանուկյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գարեգին Չուգասզյանի եղբայրը՝ Լևոն Չուգասզյանը:
«Լևոն, Գարեգին, Սաթենիկ, Էմմա, Ծովինար, Բաբկեն, Լիլյա Չուգասզյանները խոր վշտով հայտնում են իրենց մոր, տատիկի, կեսուրի՝ Վեներա Գարեգինի Մանուկյանի մահը, որը տեղի ունեցավ Երևանում՝ սույն թուականի օգոստոսի 16-ին: Վեներա Գարեգինի Մանուկյանի հոգեհանգիստը կկատարվի Քանաքեռի թաղամասի Ս. Հակոբ եկեղեցում՝ օգոստոսի 19-ին, ուրբաթ օրը, ժամը 18.00-ին, իսկ թաղումը օգոստոսի 20-ին, շաբաթ օրը, ժամը 14.00-ին նոյն եկեղեցուց»,- Ֆեյսբուքում գրել է Լևոն Չուգասզյանը: