Կարևոր չէ, թե ով կլինի Արցախի նախագահը, կարևորը՝ զիջման չգնա. Վահան Բադասյան
Արցախում սահմանադրական փոփոխություններով մեկնարկում է նոր իշխանություն ձևավորելու գործընթացը, և որպես իշխանության հավանական ժառանգորդ՝ շրջանառվում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անունը, ում վրա և հետագայում դրվելու է Արցախի խնդրի շուրջ բանակցության պատասխանատվությունը:
Newspress.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանն անդրադառնալով Արկադի Ղուկասյանի վերադարձին՝ նշեց, որ այս պահին այդ հարցին ուշադրություն չի դարձնում, քանի որ իր համար կարևոր է, որ նախագահի պաշտոնը զբաղեցնողը հայտարարի, որ հողեր չեն զիջելու, և դա է կարևորը. Բակո Սահակյանն արդեն հայտարարել է փոխզիջումների գնալու մասին, թեպետ հստակ չէ, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը:
Վ. Բադասյանը շեշտեց, որ նա, ով կլինի նախագահ, հստակ պետք է հայտարարի, որ զիջումների չի գնալու: