Հատվել են Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն թանգարանի բակի ծառերը. ԷկոԼուր (լուսանկար)
Երեկ՝ օգոստոսի 17-ին, ԷկոԼուրը ահազանգ է ստացել, որ հատվել են ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն թանգարանի բակի ծառերը:
ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանը հայտնեց. «Հատված ծառերը եղեևնիներ են, շատ բարձր ծառեր էին: 2015թ-ի նոյեմբերի 12-ի ուժեղ քամուց թանգարանի բակի 2 ծառերի կատարները պոկվել էին, մեկը վնասել էր թանգարանի տանիքը, մյուսը արձանը: Ես դիմել եմ թանգարանի տնօրենին, վերջինս էլ պատկան մարմիններին: Լոռու մարզի բնապահպանական տեսչության կողմից այց է կատարվել թանգարանի տարածք և որոշվել է հատել բոլոր եղևնիները, քանի որ մտավախություն է եղել, որ նոր տապալումներ կլինեն: Բացի այդ, ծառերի արմատներից բակի քարերը բարձրացել էին»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
