Սերժ Սարգսյանը Ծառուկյանի հետ կապված նոր պլաններ ունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արդեն բավական երկար ժամանակ է՝ քաղաքական դաշտում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին վերադարձնել քաղաքականություն: Նախօրեին Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի կողմից օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո Գագիկ Ծառուկյանին վերադարձնելու մասին լուրերն էլ ավելի ակտիվացան:
«Ժողովուրդ»-ը Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից փորձեց պարզել, թե ԲՀԿ նախկին առաջնորդի վերադարձը քաղաքականություն որքանով է հավանական:
«Առիթ ունեցել եմ նմանատիպ լուրերին ի պատասխան ասելու, որ Գագիկ Ծառուկյանը զբաղված է օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության կազմակերպման ու համակարգման աշխատանքներով և ուրիշ հարցերի մասին անգամ չի էլ մտածում: Այս պահին ևս մեկ անգամ վերահաստատում եմ արդեն իսկ ասվածը: Իսկ ենթադրյալ իրադարձություններ կամ կանխատեսվող գործողություններ սկզբունքորեն չեմ մեկնաբանում»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: