Հրդեհ Երևանի Կարապետյան փողոցում
Օգոստոսի 17-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կարապետյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում գտնվող տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարապետյան փողոցի տներից մեկին հարակից խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.23-ին, մարվել է 13.26-ին: Խորդանոցում այրվել են կենցաղային իրեր և տանիքից՝ 10 քմ հատված: