Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը կփակվի
Օգոստոսի 20-ին ժամը 12։30-ից մինչեւ 17։00-ն փակ կլինի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Նշված ճանապարհահատվածը փակ կլինի մոտորկրոսի, քարթինգի մարզաձեւերի մրցաշարի անցկացման պատճառով: