Իսկապես հպարտ եմ. Հենրիխ Մխիթարյանը՝ մեդալակիր մարզիկների մասին (լուսանկար)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռիոյի Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականի մասնակցությանը և հրապարակել արդեն իսկ մեդալ վաստակած մարզիկների՝ Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի, Սիմոն Մարտիրոսյանի և Գոռ Մինասյանի համատեղ լուսանկարը:
«Օլիմպիական ոսկի Հայաստանի համար: Իսկապես հպարտ եմ Ռիո 2016-ին մասնակից մեր մարզիկների համար:
Արթուր Ալեքսանյանը (ոսկի), Միհրան Հարությունյան (արծաթ), Սիմոն Մարտիրոսյան (արծաթ), Գոռ Մինասյան (արծաթ)»:
