«Հրապարակ». Դիրքերը թուլացնելու պատճառով Հովիկ Աբրահամյանը չեղյալ է հայտարարել արձակուրդը
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, վարչապետ Հովիկ Աբրահամյանը չեղյալ է հայտարարել ավելի վաղ նախատեսված իր արձակուրդը, որը ծրագրել էր օգոստոսի առաջին կեսին վերցնել։ Նրա մերձավոր շրջապատը դա մեկնաբանում է այն հանգամանքով, թե տարին ներքին և արտաքին զարգացումների առումով բարդ է, որն իր ազդեցությունն է թողնում տնտեսության վրա։
Մինչդեռ այլ աղբյուրներ փաստում են, որ Հովիկ Աբրահամյանի դիրքերը ՀՀԿ-ում ակնհայտ թուլացել են, այդ պատճառով նա որոշել է իր կուրացիայի տակ վերցնել սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններն ու արդարացնել բոլոր սպասելիքները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: