Անդրիաս Ղուկասյանի ճնշումն իջել է
Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեսակցել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող իր պաշտպանյալին: Ղուկասյանը հացադուլը շարունակում է, ինչի պատճառով նրա առողջական վիճակը մի փոքր անկայունացել է, մասնավորապես՝ արյան ճնշումն է ցածր:
«Այդքան օր շարունակվող հացադուլի համար, հասկանալի է, որ այսպես էլ պետք է լիներ»,- նշել է փաստաբանը:
Հիշեցնենք որ արդեն 16-րդ օրն է «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում։