ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերը
Տնտեսություն

Կառավարությունը ժողովրդի թշնամի՞ն է

Օրերս տեղեկություն կար մամուլում, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ՀՀ կառավարությանն առաջարկել է Հայաստանին մատակարարվող գազը մեկ խմ-ի համար էժանացնել ևս 30 դոլարով, որին սակայն երկրի հայրերը չեն համաձայնել:

Ըստ ՀՀ կառավարության տրամաբանության` եթե գազի սակագինը թանկ է, Հայաստանում կրկնակի թանկացնում են, թանկ վաճառում, ապա «Գազպրոմն» ավելի շատ հարկեր է մուծում, իշխանությունները ծախսելու մեծ ասպարեզ են ունենում:

Այսինքն` սեփական գրպանի, բյուջեում փողի համար ժողովրդի, տնտեսությաnն ուղղված մի փոքր ժեստն անգամ այս կառավարությունն անել չի ցանկանում:

Պատմությունը հիշում է 1930-ական թվականները, երբ մարդկանց դատում էին միայն մեկ մեղադրանքով՝ ժողովրդի թշնամի, թեև այդ ժամանակաշրջանում յուրաքանչյուր ոք յուրաքանչյուր քայլի համար կարող էր արժանանալ այդ պիտակին, սակայն երևի թե անգամ Ստալինը կզարմանար, թե ինչ կարող է կառավարությունն անել երկրին, ժողովրդին ու մնալ անպատիժ, միաժամանակ արժանապատվորեն հավակնելով ժողովրդի թշնամի տիտղոսին:

Իսկ ո՞ր դեպքերում հնարավոր է պաշտոնյային կամ կառավարությանն անվանել ժողովրդի թշնամի, երբ իր քայլերով անձը կամ կառավարությունը նպաստում է երկրի հետընթացին, քայլեր չի ձեռնարկում ժողովրդի բարեկեցության համար, այլ հակառակը՝ անում է ամենը, որ միայն սեփական գրպաններ լցվեն, իսկ երկրում կենսամակարդակն ավելի ցածր է, քան Մարիանյան իջվածքը:

Չի բացառվում, որ հենց նույն նպատակի համար է, որ Հայաստանն ունենալով երկրի տարածքում ատոմակայան, ժողովրդի վրա վաճառում է տարածաշրջանի ամենաթանկ էլէներգիան:

Բացի այդ, և′ գազի սպառման, և′ էլէներգիայի ոլորտներում չարաշահումներն ու խախտումները ո′չ սկիզբ ունեն, ո′չ վերջ, և ամեն անգամ խարդախություններն ավելի ճկուն են դառնում և միլիոնների վնասներ հասցնում երկրին:

Շատ են խոսակցությունները, որ այս կամ այն պաշտոնյաները հոսանքի և գազի համար չեն վճարում, չեն վճարում նաև որոշ պաշտոնյաների գործարաններն ու ձեռնարկությունները, մինևնույն է գազի գնի իջեցումից ոմանք ո′չ տուժում են, ո′չ օգտվում, քանի որ ո′չ թանկի, ո′չ էժանի պարագայում միևնույն է չեն վճարելու, իսկ ոմանց ձեռքը հասնում են մինչև բյուջե և պետք է, որ այնտեղ մշտապես փող լինի՝ մեծ ախորժակների պարագայում:

Այնպես որ՝ բյուջեն ոմանց հոր դյուքյանն է. ինչպես ուզում, լցնում են, ինչպես ուզում, ծախսում են: Արդյունքում ժողովրդի 10 տոկոսն ապրում է շեյխերին բնորոշ կենսակերպով՝ օգտագործելով ուժային, ֆինանսական, պետական բոլոր ռեսուրսները, իսկ ժողովուրդը գոյատևում է: Եվ պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ երկիրը ցնցումներ է արձանագրում. այսպիսով երկիրը փորձում է թոթափել ավելորդ ծանրությունը, և մի օր դա կհաջողվի…

Newspress.am