ԵԱՀԿ ՄԽ-ն նոր հանդիպման շուրջ բանակցություններ է վարում Սարգսյանի և Ալիևի հետ. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խումբը կապ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հաջորդ հանդիպման կազմակերպման համար։ Այդ մասին այսօր ՌԻԱ «Նովոստի» գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են բանակցային գործընթացում առաջընթացի ապահովման նպատակով հաջորդ հանդիպման հարցում իրենց պատրաստակամությունը: Մենք շարունակում ենք աշխատանքը նախագահների միջև հաջորդ հանդիպման կազմակերպման հնարավորություն գտնելու ուղղությամբ և կապ ենք պահում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտաքին գործերի նախարարների հետ՝ հանդիպման կազմակերպման ընթացիկ առաջարկների քննարկման համար»,- ասել է Ուորլիքը: