Օհանյանն ու Շոյգուն հանդիպել են. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր
Այսօր ժամը 9։00-ին կայացավ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Երկկողմանի հանդիպմանը ներկա էին երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխնախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռազմական համագործակցության բազմակողմանի հարցեր։