Եվրոն ու ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 15-ին, կազմել է 475.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.41 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.27 դրամ (աճել է 0.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 614.29 դրամ (նվազել է 2.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.40 դրամ (աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 303.95 դրամ, ոսկի՝ 20,684.61 դրամ, պլատին՝ 17,530.36 դրամ։
Օգոստոսի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել։