Երևանում անցած երկու շաբաթում ծնվել է 1025 երեխա
Երևանում օգոստոսի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում 1025 երեխա է ծնվել:
Հանգստյան օրերին’ օգոստոսի 12-ից 14-ը մայրաքաղաքում լույս աշխարհ է եկել 184 երեխա:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը: