Վարժության մեջ թերություններ կային. Հարություն Մերդինյան
Մարմնամարզության` Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանի կարծիքով` Օլիմպիական խաղերի նժույգթափեր վարժության եզրափակչում թերություններ կային։
«Վարժության մեջ թերություններ կային, այդ իսկ պատճառով ցածր միավոր ստացա։ Եթե վարժության վերջին հատվածում պտույտը կատարեի, ապա 6.8 միավոր կստանայի։ Լարվածություն էի զգում, դա էր պատճառը, որ վերջին պտույտը չկատարեցի։ Բարդ վարժությունը չարեցի, քանի որ առողջական խնդիրներ ունեմ»,- ՀԱՕԿ լրատվության բաժնի փոխանցմամբ՝ ասել է Մերդինյանը։
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգթափերի եզրափակչում, հավաքելով 14.933 միավոր, զբաղեցրեց 7-րդ տեղը։