Արայիկ Խանդոյանի ընտանիքի համար ավելի քան 15,5 հազար դոլար է հավաքվել
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի ընտանիքին աջակցելու նպատակով հուլիսի 31-ից Gofundme.com կայքում դրամահավաք է սկսվել: Նախատեսված 5 հազար ԱՄՆ դոլարի փոխարեն, մեկ օրում հավաքվել է ավելի քան 15,5 հազար ԱՄՆ դոլար:
Նվիրատվությանը մասնակցել է ավելի քան 350 մարդ:
Դրամահավաքի անհրաժեշտություն եղավ այն ժամանակ, երբ մամուլը խոսեց ընտանիքի՝ սոցիալական ծայրահեղ պայմաններում ապրելու մասին:
Խանդոյանները հինգ եղբայր են, որոնցից չորսը Արցախյան պատերազմի մասնակիցներ, բոլորը պատերազմի մասնակիցները հերոսներ են, բայց նրանք ամեն մեկն ունի բազմակի սխրագործություններ, նրանք լեգենդներ են։ Նրանց ավագ եղբայրը զոհվեց՝ Հունան Խանդոյանը, երկրորդ զավակը՝ Արթուր Խանդոյանը՝ պատերազմի վետերան, արտագաղթել է, Արայիկ Խանդոյանին երևի չկա մարդ, որ չճանաչի, թեկուզ նկարով, և Արարատ Խանդոյանը, որի օրգանիզմում ներքին օրգանների կեսը չկա, հրաշքով կենդանի մնաց։