Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը
Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցած մենամարտում հենց այդ երկիրը ներկայացնող Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը: Այդ մասին տեղեկացնում է sport1.de-ն:
Այս հաղթանակը Կենտիկյանի համար 36-րդն էր պրոֆեսիոնալ ռինգում:
Տասը ռաունդանոց պայքարում հայազգի մարզուհին միավորներով հաղթեց խորվաթ Նեվենկա Միկուլիչին և պաշտպանեց WIBF և GBU չեմպիոնական գոտիները: