ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերը
Արխիվ

«Միայնակ Գայլի» ընտանիքին զրկել են նպաստից. Այցելություն Ծաղկահովիտ՝ Խանդոյանների ընտանիքին. medialab.am

Medialab.am-ը գրում է.

Էսօր Արթիկից Ապարանով գալուց ճամփին ոստիկաններ էին կանգնած՝ ավտոմատներով։

Կանգնացնում էին համարյա բոլորին։ Ես ու հորեղբորս աղջիկն էինք՝ Մերին, ճամփին որոշեցինք մտնել Ծաղկահովիտ, Արայիկ ու Արարատ Խանդոյանների գյուղը։

Գյուղում մի տեսակ ծպտված շարժ կար, իսկ ընդհանրապես՝ սառած անշարժություն էր, սենց սովետական բլածություն։ Մերին ասեց՝ արի էն տատիկին հարցնենք Արայիկենց տան տեղը։

Մենակ տատիկ էր, գնում էր փոշոտ ճամփով։ Ապակին իջացրի, որ հարցնեմ, զարմացա, Ռիմա տատիկն էր հենց՝ Արայիկի մայրը, վիդեոների մեջ տեսել էի։ Ասեցի՝ ձեր տունն էինք փնտրում, տատիկ։

Էնքան ուրախացավ, ոնց որ միանգամից լքեր մենակությունը։ Նենց զգացողություն էր, որ գյուղում չնայած ընդունված ու սիրված են, ակնածանք կա օդի մեջ, բայց հիմա մարդիկ շատ մոտ չեն գալիս, հեռվից նայվող մարդիկ են դառել։

Տնակի մեջ էին ապրում՝ ինքն ու մի տղան, մյուսներին կողքի շենքում տուն են տվել իբր, բայց Արարատի կինը՝ Սոնան պատմում էր, որ Արայիկի տան պատը փլվում է, տունը ջրի մեջ է։

Մի քանի երեխաներ էին պտտվում հեծանիվներով՝ թղթե փոքրիկ պաստառներով՝ Մենք Միայնակ Գայլն ենք, Մենք Սասնա Ծռերն ենք։

Պատմեցին, որ էդ երեխաների հեծանվային պտույտների համար Ապարանից ոստիկանների խումբ է եկած եղել։

Ռիմա տատիկը կարար աշխարհի բարության թոշակ ստանար։ Բայց հաշմանդամության նպաստը կտրել են էս դեպքերից հետո: Նպաստը կտրել են, Արարատին կալանավորել են, իսկ Արարատը վարկեր ունի շատ՝ ըստ Սոնայի, Արայիկը ունի հինգ երեխա, ցորեն են ցանում ու ամեն տարի սպասում՝ բերք կլինի՞, թե՞ չէ։ (Ասեցին, որ ամեն ամսվա վերջում՝ 24-25-ին ստանում էին նպաստը, սակայն այս անգամ իրենց տեղեկացրել են, որ այլեւս չեն ստանալու, քանի որ այդպես են ասել «կգբ»-ից: Առավել մանրամասն խնդրին կանդրադառնանք առաջիկայում: Ի դեպ, նպաստի չափը 17.000 դրամ է):

Հիմա կրակել են Արայիկի էն ոտքին, որի հենակները մի քանի տարի առաջ է ցած դրել։

Ասեց՝ որ տեսանք Արայիկը վիդեոյի մեջ գոռգոռում էր, զարմացել էինք, կյանքում Արայիկին գոռալուց չենք տեսել։

Ռիմա տատիկը մոմեր էր հանել գրպանից, որոնք վառելու էր գնում փաստորեն, երբ ճամփին տեսանք։

Չգիտեմ, հա պատմում էին երկու կին՝ հեռվից հարգված, բայց մենակ թողնված, տնակը մութ էր, նույնիսկ ցուրտ, իսկ տնակի սենյակներից մեկը վերից վար լիքն էր ապակիների ետեւում շարված գրքերով։

Մեզ ոչ ոք չբռնեց, հավանաբար ոչ մի բանի տեղ էլ չէինք անցնում մեր կուլ գնացած հայացքներով։

Աննա Դավթյան

Լուսանկարում՝ Ռիմա տատիկը (Լուսանկարը՝ Աննա Դավթյանի)

Եթե ուզում եք օգնել Խանդոյաններին, կարող եք ուղիղ փոխանցում անել գյուղ՝ հարսին:
Սոնա Թամարյան Գեղամի
Գյուղ Ծաղկահովիտ, ՀՀ Արագածոտնի մարզ
կա երկու բանկ VTB եւ ACBA Agricole