Լսիր, Պուտին, մենք կգանք Ռուսաստան և կսպանենք ձեզ ձեր տներում. ԻԼԻՊ-ն սպառնում է Պուտինին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն սպառնմում է ջիհադ իրականացնել Ռուսաստանում: Այդ մասին ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները հայտարարել են տեսահաղորդագրության մեջ. հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
«Լսիր, Պուտին, մենք կգանք Ռուսաստան և կսպանենք ձեզ ձեր տներում: Եղբայրնե′ր, եկեք ջիհադ իրականացնենք և պատերազմենք նրանց դեմ, սպանենք նրանց»,- կադրի ետևից ասում է ձայնը՝ սպառնալով ՌԴ նախագահ Պուտինին:
Գործակալությունը հստակեցնում է, որ առայժմ հնարավորություն չկա պարզելու՝ տեսանյութն իրակա՞ն է, թե՞ ոչ, սակայն հղումը տեղադրվել է Telegram-ում ԻԼԻՊ-ի օգտահաշվում: