Ինչպես է զինված խումբը հանձնվում. ոստիկանության տեսանյութը
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել զինված խմբի հանձնվելու պահից և կից ներկայացրել հետևյալ հաղորդագրությունը.
«Հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:
ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին:
Ձերբակալվել է 20 ահաբեկիչ:
ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է»: