«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը
Քաղաքականություն

Սէֆիլյանն արյունահեղությունը կանխելու լուծում է առաջարկում

Ժիրայր Սէֆիլյանը ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ից երկրորդ նամակն է հղել, որում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի ժողովուրդ,

Այսօր 14-րդ օրն է, որ իմ գաղափարակից ընկերներ՝ «Սասնա Ծռեր» խումբը կյանքի գնով շարունակում է դիմադրել, նպատակ և հույս ունենալով մեր ժողովրդի միացմանը բարձրացված ապստամբությանը։

Բոլորի համար պետք է հստակ լինի, որ տղաների անձնազոհությունը հանուն մեր երկրի և ժողովրդի է, հանուն ազատ, արդար, ժողովրդավար և ինքնիշխան հայկական պետության է։

Ինձ համար շատ դժվար էր մինչ օրս լռություն պահպանելը, և մեր ժողովրդին ուղղված տարաբնույթ կոչերով հանդես չգալը: Այդպես եմ վարվել արյունահեղությունը կանխելու նպատակ ունենալով և հավանական բանակցային գործընթացին նոր խոչընդոտներ չհարուցելու հանգամանքով։

Սակայն, առկա է մի իրականություն, որ Սերժ Սարգսյանը չունի մտադրություն քաղաքական բանակցությունների միջոցով հանգուցալուծելու այս բարդ խնդիրը։ Դժբախտաբար, նա որոշել է ընտրել արյունալի ուղին և մեր ժողովրդին արդեն սիրելի դարձած ապստամբ տղաներին հոգեպես, բարոյապես հյուծելու և ֆիզիկապես ջարդելու մարտավարությամբ։

Այս անգամ սխալվելու իրավունք չունենք, պարտավոր ենք իրավիճակը ճիշտ գնահատել և տղաների անձնազոհության գնով ստեղծված առկա հնարավորությունը օգտագործել ու գործել ճշգրիտ։ Ուստի, դադարեցնելու համար ամենօրյա արյունահեղությունը և կանխելու համար առաջիկա օրերի կամ ժամերի արյունալի ողբերգությունը, որպես լուծում առաջարկում եմ ժամ առաջ գետնի վրա հասնել այն վիճակին, որ մեր ժողովուրդն իր խաղաղ հավաքի իրավունքն իրացնելով, ֆիզիկապես լինի «կենդանի պատ-պատվառ» ոստիկանության և ՊՊԾ գնդի տարածքի միջև։

Նկատի ունենալով իշխանության ջանքերով վերջին երկու շաբաթվա ընթացքում հասարակության մեջ օրեցօր խորացող բևեռացումը, սույնով դիմում եմ առաջին հերթին մեր ժողովրդին, ապա նոր միայն միջազգային հանրությանը, իմ կողմից առաջարկվող տարբերակի կամ մեկ այլ՝ խնդրի խաղաղ լուծման եւ արյունահեղության կանխմանն ուղղված արդյունավետ տարբերակի կիրառման գործուն միջամտություն դրսևորելու հարցում։ Այլապես, արյունահեղությունն անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակության էլ ավելի բևեռացման։

Անշուշտ, այս առաջարկս կյանքի կոչելու համար հարկավոր է կիրառել մեծ ջանքեր, որի շնորհիվ բազմապատկելով ժողովրդի քանակը կրկնակի կամ քառակի անգամով։ Ու, այսպիսով, պարտադրելով ռեժիմին ընտրելու քաղաքակիրթ ուղղին, ընդունել ժողովրդի պահանջը և նստել բանակցության սեղանի շուրջ՝ հանգելու համար այն ոսկե միջինին, որտեղ չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ ու հանգուցալուծումը պետք է լինի միայն ի շահ մեր ժողովրդի և երկրի։

Ողջունելով և բարձր գնահատելով հուլիսի 17-ից սկսված ապստամբությանը աջակցող փողոց դուրս եկած մարդկանց, կոչ եմ անում մեր ժողովրդի այն հատվածին, որը մինչ այս պահը ներգրավված չէ այս ամենին։ Կոչս մասնավորապես ուղղում եմ ՀՀ և Արցախի բնակչությանը, Ջավախքի հայությանը, ինչպես նաև արտերկրում բնակվող հայությանը ժամ առաջ հասնել ազգային վերածնունդի քաղաքական կամքի կենտրոնի վերածված Խորենացի փողոց։

Սիրելի հայրենակիցներ, պահը պատմական է, «Սասնա Ծռերի» տղաները կատարել են իրենց առաքելությունը, իսկ մենք պարտավոր ենք իմաստավորելու իրենց զոհաբերությունը»: