Կռիվն ու ջարդը մտավ մարդկանց տուն, աղքատությունը կրկնպատկվեց, թշվառությունը խորացավ (լուսանկար)
Վրույր Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայը՝ հայի՞ն հարցնում եք։ Ընկերներիցս շատերը զարմանում են էս ձևակերպման վրա, ինչի՞։ Երբ հայը մի կտոր հաց չունի, մտնում է հարևան հայից հաց ուզում։ Քանի՞ անգամ եք հարևանից մի գթալ աղ ուզել, մինչև իջնեք խանութ… 18 տարեկան հայը 17 տարեկան Սայաթի, մամայի ու քրոջ համար զոհվեց ապրիլին։ Հայը՝ հային։ Զարմանու՞մ եք։ Աղքատ, թշվառ ապրում ենք, օգնում՝ ում ինչով կարողանանք, հիմա ո՞վա վերանորոգելու անմեղ բնակիչների տները, ո՞վա վաղը Սայաթի կրթության ու ընտանիքի հոգսերը հոգալու, ո՞վ։ Բոլոր կառույցները բարոյալքվեցին ու արժեզրկվեցին։ Համատարած անվստահության մթնոլորտ ստեղծվեց, ու եթե մինչև էսօր լսածով էին ապրում իրենց հոգսերով տարված ժողովուրդը, հիմա կռիվն ու ջարդը մտավ իրենց տուն, աղքատությունը կրկնպատկվեց, թշվառությունը խորացավ, իսկ Սայաթը՝ մեկ ա արդեն աչք չունի, ու գիտի որ մեղավորը իր կողքի ապրող հայն ա, ում համար ինքը պատրաստակամ էր՝գնար բանակ, ու աչքը չէ՝ կյանքը դներ…
