Արամ Մանուկյանի պաշտպանի դիմումն ուղարկվել է ՄԻԵԴ
Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել , որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան է ուղարկվել Արամ Պավելի Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի դիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի հատկանիշներով։
Հիշեցնենք, որ երեկ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն դիմել էր Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ՄԻՊ Արման Թաթոյանին, ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Օսիկյանին և ԱԱԾ քննհչական վարչության պետի առաջին տեղակալ Միքայել Համբարձումյանին:
Փաստաբանն ահազանգում էր այն մասին, որ իր երիտասարդ պաշտպանյալին պահում են անմարդկային, ստորացուցիչ պայմաններում: